Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է ԱՄԷ-ում կորոնավիրուսով հիվանդների բացակայությունը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Աբու Դաբիի առողջապահության վարչությունը իր հերթին հայտարարել է, որ ԱՄԷ-ի մայրաքաղաքում կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր չկան: Այդ հիվանդությամբ բոլոր վարակվածներն արդեն առողջացել են և լքել հիվանդանոցները:











































