Ֆրանսիայի «Միություն հանուն ժողովրդական շարժման» ընդդիմադիր կուսակցության բարձրաստիճան պաշտոնյան խոստովանել է, որ 2012-ին Նիկոլան Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ընթացքում ֆինանսական մանիպուլյացիաներ է կատարել: Այս մասին գրում է BBC-ն:
Սակայն կուսակցության նախագահի խորհրդական Ժերոմ Լավրիոն հերքում է դրանց անօրինական լինելը: Լավրիոյի խոսքերից նաև պարզ է դառնում, որ Սարկոզին կատարվածից տեղյակ չի եղել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2012-ի նախագահական ընտրություններին Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ընթացքում կուսակցությունը կատարել է ֆինանսական մանիպուլյացիաներ: Այդ ժամանակ Լավրիոն եղել է Սարկոզիի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալը:
Երկուշաբթի օրը Փարիզի դատախազությունը ընդդիմադիր կուսակցության շտաբում խուզարկություն է կատարել:








































