Monday, 13 05 2024
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի

Քրդերն ամոթանք տվեցին Էրդողանին Երևանում (տեսանյութ)

Հարյուրից ավելի քուրդ ցուցարարներ՝ կանայք, երեխաներ և մեծահասակներ, այսօր Շահումյան հրապարակից ցուցապաստառներով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ: Նրանք վանկարկում էին` «Էրդողան, մարդասպան», «Ամոթ Թուրքիային», «Ազատություն Օջալանին» և այլն:

Ցուցարարներից մեկը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Թուրքիայում քուրդ քաղբանտարկյալների վիճակն այժմ սարսափելի է, և Թուրքիայի նախագահ Էրդողանը ամեն կերպ փորձում է ոչնչացնել քուրդ ժողովրդին.

«2012թ. սեպտեմբերի 12-ին Թուրքիայի 6 կալանավայրերում մոտ 70 քաղբանտարկյալներ միաժամանակ հայտարարել են հացադուլ: Անցել է շուրջ 60 օր: Հացադուլավորներին միացել են Թուրքիայի տարբեր կալանավայրերի շուրջ 10 հազար բանտարկյալներ, ովքեր պահանջում են կարճ ժամկետում, առանց նախապայմանի, թիվ 1 կալանավորին՝ քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, տալ ազատություն, անվտանգություն ու առողջութան պահպանման երաշխիքներ: Շուրջ մեկուկես տարի խստիվ մեկուսացված է քուրդ առաջնորդ Օջալանը:

Պահանջում են նաև դադարեցնել մայրենի լեզվի նկատմամբ Թուրքիայի մերժողական քաղաքականությունը՝ սկսած դատարաններից, պետական և վարչական կառույցներից, կրթական և մշակութային օջախներից, վերացնել բոլոր արգելքներն ու խոչընդոտները և տալ զարգացման հնարավորություններ ու պայմաններ»:

Ցուցարարները միջազգային կազմակերպություններին, հատկապես` ՄԱԿ-ին կոչ էին անում հավատարիմ մնալ սեփական լիազորություններին և ետ պահել Թուրքիային քուրդ ժողովրդի նկատմամբ հակաօրինական գործողություններից:

Նշենք, որ ցույցի մասնակիցները պարբերաբար նստում էին գետնին և Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնում:

Ակցիան եզրափակեցին հետևյալ խոսքերով` եթե Թուրքիայի նախագահը չդադարեցնի քուրդ քաղբանտարկյալների նկատմամբ հալածանքները, ապա հացադուլին կմիանան նաև իրենք՝ Հայաստանում քրդական համայնքի անդամները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում