Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը քննադատել է հավաքականների միջև ընկերական հանդիպումներ անցկացնելն այն ժամանակ, երբ ընթանում են ակումբային առաջնությունները:
«Ակումբների շահերը միշտ չէ, որ պաշտպանվում են: Գալիք շաբաթ՝ ժամը 16:45-ին, մենք հանդիպում ենք անցկացնելու «Տոտենհեմ»-ի հետ, սակայն հաշվի չի առնվում, որ, օրինակ, Սանտի Կասորլան չորեքշաբթի երեկոյան հանդիպում է անցկացնելու իր հավաքականի կազմում:
Երբ որևէ հավաքական ընկերական հանդիպում է անցկացնում պարբերաբար, ոչ թե պատրաստվում իր խաղերին, մի միտք է առաջանում գլխումդ, որ այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան պարզապես գումար աշխատելու համար է:
Չեմ հասկանում՝ այդ խաղերն ինչո՞ւ չեն անցկացվում պաշտոնականների պես՝ երեքշաբթի օրը… Հարկավոր է մի շարք օրենքներ սահմանել այս հարցի վերաբերյալ»,- ESPN-ի փոխանցմամբ՝ ասել է Վենգերը:








































