Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունն Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող INDODEFENCE-2012 միջազգային ցուցահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրել է երկրում արտադրվող անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), որոնց արտադրման լիցենզիան տրամադրել է Իսրայելը:
Բացի այդ, Ադրբեջանը ցուցահանդեսում ի ցույց է դրել սեփական արտադրության 14.5 միլիմետր տրամաչափի դիպուկահար հրացան, ականանետեր, ինչպես նաև զրահամեքենաներ, ձեռքի նռնակներ, ականներ և այլ զինամթերք:










































