Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի գավաթի հաջորդ խաղարկության ամբողջ խմբային փուլը:
Սիմեոնեն «Ռեալ»-ի դեմ եզրափակիչ մրցավեճում վազեց խաղադաշտ և հրմշտոց սկսեց Ռաֆայել Վարանի հետ այն բանից հետո, երբ հաշիվը դարձավ 4:1: Մարզիչը կարող է որակազրկվել 6 խաղով:
Ֆրանսիացի պաշտպանի հարվածից հետո գնդակն ուղղվեց դեպի արգենտինացի մարզիչը, որից հետո վերջինս հայտնվեց խաղադաշտում:
Երբ ֆուտբոլիստները Սիմեոնեին չթողեցին մոտենալ պաշտպանին, նա դիմեց Վարանին. «Կհանդիպենք հանդերձարանի ճանապարհին»:







































