Պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանին վնասվածքի պատճառով չի մասնակցի իր ազգային ընտրանու և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջիկա հանդիպումներին:
ՉԼ խմբային փուլի շրջանակներում «Բրագա»-ի դեմ արտագնա խաղում Նանին ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել: Այդ մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:
«Նանին ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել: Նա բաց կթողնի մոտ 10 օր»,- հայտարարեց Ֆերգյուսոնը:







































