Մոտ ժամանակներս Միջազգային տիեզերակայանում կպատասխանեն հարցին՝ արդյոք կարո՞ղ է հազարաթերթիկն աճել ձգողականության բացակայության պայմաններում: NASA-ն հայտարարել է, որ ուղեծրային լաբորատորիայում բույսերի աճեցման համակարգն ակտիվացված է: Փորձի ընթացքին կհետևի 39 բորտինժեներ և 1 տիեզերագնաց՝ հայտնում է vesti.ru-ն:
Առաջին համակարգը, որը կարող է հնարավոր դարձնել Միջազգային տիեզերակայանում սեփական սննդամթերքներ աճեցնելը, Veggie կոչվող տեսախցիկն է, որը մշակել է Orbitec կորպորացիան: Այն սերմերը կապահովի անհրաժեշտ քանակի լույսով ու սննդանյութերով: Դրանում նաև կարգավորվում են ջերմաստիճանը, ածխաթթու գազի և ջրի մատակարարումը: Տեսախցիկը կայան է հասցվել 2014թ. ապրիլին՝ SpaceX-3 առաքելության ժամանակ:
Մայիսի 8-ին NASA-ի տիեզերագնաց Սթիվ Սվոնսոնն ակտիվացրել է լուսադիոդային լուսավորությամբ համակարգն ու դրա մեջ տեղադրել 6 հատուկ «բարձ», որոնցից յուրաքանչյուրը սննդային միջավայր ունի (կավի պարունակությամբ, որը մեծացնում է աէրացիան և նպաստում, որ բույսերը աճեն) և ռոմեն հազարաթերթի սերմեր: Որպեսզի բույսերը սկսեն աճել, յուրաքանչյուր «բարձը» ստացել է 100-ական մլ ջուր:
Բույսերը Միջազգային տիեզերակայանում կաճեն 28 օր: Շաբաթը մեկ անգամ բույսերի լուսանկարները կուղարկվեն Երկիր:
Միաժամանակ՝ NASA-ի թիմը ստուգողական փորձ է սկսել Ֆլորիդայում Քենեդիի անվան տիեզերական կենտրոնում: Ստացված տվյալները կօգնեն պարզել բույսերի աճի՝ «թումբի» ուղեծրային դիրքով պայմանավորված շեղումները:
Միջազգային տիեզերակայանում աճեցված բույսերը վերջում կհավաքվեն, կսառեցվեն ու կուղարկվեն Երկիր: Գիտնականները նմուշները կհամեմատեն նրա հետ, ինչ կստացվի Քենեդիի անվան կենտրոնում՝ պարզելու համար, թե արդյո՞ք տիեզերքում աճեցված սնունդը բավականաչափ անվնաս է, համեղ ու սննդարար: Veggie համակարգը կմնա Միջազգային տիեզերակայանում՝ ապագայում օգտագործվելու համար:








































