Credit Agricole բանկի կորուստները ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումները: Ֆրանսիական բանկը վնասներ է կրել հունական ակտիվներից ազատվելու ու մի շարք դուրսգրումների հետևանքով:
Բանկի վնասը կազմել է 2,85 մլրդ եվրո (3,63 մլրդ դոլար):
Credit Agricole-ը ստացել է «նորմալիզացված» շահույթ` 716 մլն եվրոյի չափով: Վերլուծաբանները կանխատեսում էին միջինը 786 մլն եվրոյի շահույթ:
Մեկ տարի առաջ բանկի զուտ շահույթը կազմել է 258 մլն եվրո, սակայն բանկը չի ներկայացրել տվյալներ` համեմատելու շահույթի «նորմալիզացված» ցուցանիշները:











































