Բրիտանացի արքայազն Ուիլյամի կնոջը՝ Քեյթ Միդլթոնին, թագավորական ընտանիքի երկրպագուները վերջին 11 ամսվա ընթացքում երկրորդ անգամ տեսել են նույն զգեստով: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Նա սև և սպիտակ գույների համադրությամբ ժանեկազարդ զգեստը, որի հեղինակը բրիտանացի դիզայներ Էլիս Թեմփերլին է, հագել էր երեկ Լոնդոնում կայացած ընթրիքի ժամանակ՝ նվիրված Շոտլանդիայի Սուրբ Էնդրյուսի համալսարանի հիմնադրման 600- ամյակին, որտեղ էլ նա հանդիպել էր ապագա ամուսնու հետ:
Լրագրողները նկատել են, որ Քեմբրիջի 30-ամյա դքսուհին նույն զգեստը հագել էր հունվարին՝ Լեսթեր հրապարակում, War Horse ֆիլմի պրեմիերայի ժամանակ:
Այնուհանդերձ, նա հիանալի տեսք է ունեցել:









































