Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նոյեմբերի 14-ին հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Այս մասին այսօր տեղի ունեցած կառավարության նիստից հետո հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Պանջիկիձեն:
Վերջինիս խոսքերով՝ Իվանիշվիլին պաշտոնական այցով Բրյուսել է մեկնելու նոյեմբերի 12-ին։ Այցը տևելու է մինչև նոյեմբերի 14-ը: Նշվում է, որ իր բրյուսելյան այցի ընթացքում Իվանիշվիլիին ուղեկցելու են արտգործնախարար Մայա Պանջիկիձեն, եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքսի Պետրիաշվիլին և պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:









































