Չինաստանի շուկաներից մեկում ականատեսները նկարահանել են, թե ինչպես է շունը աքլորներ վաճառում,- հաղորդում է Life News-ը:
Դեղին լաբրադոր ցեղատեսակի շունն ատամներով պահում է գնացուցակը, իսկ նրա մեջքին նստած են երկու գունավոր աքլորներ: Շունն իր ապրանքի համար ցանկանում է ձեռք բերել 10 յուան (1.6 դոլար)՝ յուրաքանչյուր աքլորի դիմաց։
Աքլորները շատ հարմար են տեղավորվել շան մեջին և չեն փորձում փախչել:
Համացանի օգտատերերից մեկը տեսնայութը նայելուց հետո թողել է հետևյալ մեկնաբանությունը. «Ամենայն հավանականությամբ, աքլորներն են վաճառում շանը, չէ՞ որ, վերջ ի վերջո, դա Չինաստանն է»:







































