Օդանավի նստարանների արանքում ուղևորներից մեկի սկսած աղոթքի պատճառով United Airlines ավիաընկերության չվերթն ավարտվել է արտակարգ վայրէջքով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Դենվերից Վաշինգտոն թռչող օդանավը վայրէջք է կատարել նախատեսվածից շուտ, Դալլես օդանավակայանում: Վայրէջքի պահին օդանավին ուղեկցել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչները:
Օդանավի անձնակազմը խուճապ է բարձրացրել այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը կանգնել է սրահի մեջտեղում և սկսել աղոթել: Բորտուղեկցորդուհիների կողմից ուղղված նստելու պահանջներին տղամարդը չի ենթարկվել:
Վայրէջքից անմիջապես հետո տղամարդուն օդանավից դուրս են բերել ոստիկանները: Ականատեսները հաղորդել են, որ ուղևորի մոտ ակնհայտորեն առկա են եղել «հուզական և մտավոր խնդիրներ»:
Հայտնի չէ, թե ինչ հավատքի հետևորդ է նա: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:











































