Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Բացվել է Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ դպրոցը

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ վերակառուցված դպրոցի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցով, ծանոթացել կատարված աշխատանքներին և կրթական ծրագրերին:

Դպրոցում ստեղծվել են նախամասնագիտական կրթության ժամանակակից պայմաններ: Ճարտարապետաշինարարական համալսարանը ձեռնամուխ է եղել նաև կրթության բովանդակության փոփոխությանը. դպրոցում կիրառվում է խորացված նախամասնագիտական կրթության մոդելը, որտեղ դասավանդում են բուհի լավագույն դասախոսները: Այստեղ կներդրվի նաև կրեդիտային համակարգ, ինչը որոշակի դեր կխաղա աշակերտների՝ բուհ ընդունվելու ժամանակ:

Հանրապետությունում մի շարք ավագ դպրոցներ հանձնվել են տարբեր բուհերի և դրանք դարձել են բուհական համալիրների բաղկացուցիչ մաս, որտեղ հնարավոր կլինի խորությամբ ուսանել այն մասնագիտությունների առարկաները, որոնցով պետք է աշակերտներն ընդունվեն բուհ:

Այնուհետեև, Տիգրան Սարգսյանը Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում մասնակցել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: ՀՀ կառավարության անունից շնորհավորելով բուհի ներկայացուցիչներին հոբելյանի կապակցությամբ` վարչապետը նշել է.«Համալսարանում տեսնում ենք աշխատանքային մթնոլորտ և տաղանդավոր մարդկանց համախմբվածություն, որոնք կարևորում են իրենց աշխատանքը և, ըստ էության, կերտում մեր պետության ապագան: Դա նշանակում է՝ ճարտարապետության և շինարարության ոլորտում առկա ավանդույթները գտնվում են հուսալի ձեռքերում»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ համալսարանները պետք է հանդիսանան ժամանակակից հասարակության հիմքը և վերջինս պետք է հիմնված լինի գիտության, գիտելիքի վրա: «Համալսարանները պետք է գտնվեն պետության ուշադրության կենտրոնում, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի համալսարանների շուրջ ձևավորվեն ենթակառուցվածքներ: Այդ տեսակետից, մեծ խորհուրդ կա այն բանում, որ բուհի 90-ամյակի հանդիսությունը սկսեցինք ավագ դպրոցի վերանորոգված շենքի բացմամբ: Անմիջական կապ է ստեղծվում դպրոցի և համալսարանի միջև, և այդ դրական փորձը պետք է տարածենք նաև այլ պետական համալսարաններում, ինչը լավ ուղեցույց է կրթական համակարգի արդիականացման համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը հավաստիացրել է, որ կրթական բարեփոխումները հանդիսանում են ՀՀ կառավարության առաջնահերթություններից և պետք է ջանքեր գործադրվեն, որպեսզի հայաստանյան համալսարանները մրցակցության մեջ չզիջեն Եվրոպայի լավագույն բուհերին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած նշանակալի վաստակի համար ԵՃՇՊՀ պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արկադի Բարխուդարյանին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: ԵՃՇՊՀ-ի 90-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով են պարգևատրվել՝ ԵՃՇՊՀ պրոռեկտոր, կրթական բարեփոխումների վարչության պետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Արեստակ Սարուխանյանը և ԵՃՇՊՀ էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Ստեփանյանը: Պարգևները հանձնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ԵՃՇՊՀ-ի 90-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ԵՃՇՊՀ ճարտարապետության ֆակուլտետի դեկան, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Տիգրան Բարսեղյանը և ԵՃՇՊՀ միջազգային կապերի դեպարտամենտի պետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդգես Եղոյանը: Մի շարք անձինք արժանացել են նաև վարչապետի շնորհակալագրերի:
ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին պարգևատրել է բուհի «Ջիմ Թորոսյան» հուշամեդալով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում