Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում վերընտրվելու առիթով Բարաք Օբամայի հաղթանակի ելույթի ժամանակ տեսախցիկները հետաքրքիր դրվագ են ֆիքսել:
Նախագահի կրտսեր դուստրը՝ 11-ամյա Սաշան, հայրիկին հիշեցրել է հետևում գտվող հանդիսականներին ողջունելու մասին: Հայրիկին մի քանի անգամ ուղղված՝ աղջնակի «Behind you!» խորհուրդը ցածրաձայն լսվել է:
Հոր և դստեր փոխհարաբերությունների ֆիքսված հոգատար ու քնքուշ պահը YouTube-ում արդեն ավելի քան 2000 հավանության է արժանացել:










































