Լեհաստանում նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկու գլխավորած «Օրենք և արդարություն» ընդդիմադիր կուսակցությունը առաջատար է Եվրախորհրդարանի ընտրություններում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես այսօր հայտնել է Պետական ընտրական հանձնաժողովը՝ քվեաթերթիկների 91 տոկոսի հաշվարկման արդյունքում կուսակցությունը ստացել է 32.35 տոկոս ձայն:
Վարչապետ Դոնալդ Տուսկի իշխող կուսակցությունը՝ «Քաղաքացիական հարթակը», դեռևս մնում է երկրորդ տեղում՝ 31.29 տոկոս արդյունքով:












































