Կանադայի Քվեբեք նահանգում հրդեհ է բռնկվել դեղագործական գործարանում, որի հետևանքով զոհվել է 2 մարդ,- հաղորդում է CBC հեռուստաալիքը:
19 մարդ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Շերբուքի և Մոնրեալի հիվանդանոցներ: Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է:
Պայթյունը որոտացել է Neptune Technologies ընկերության տարածքում, որին հաջորդել է ուժեղ հրդեհը: Կրակ է բռնկվել նաև ամբարում, որտեղ եղել է 15 հազար լիտր ացետոն:
Ներկա պահին հրդեհը մարվել է: Քննիչները պարզում են պայթյունի պատճառները:








































