Թուրքական Yurt թերթի փոխանցմամբ` վերջին 10 տարիներին՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարման շրջանում, սեռական բնույթի հարձակումների թիվն աճել է 400 տոկոսով՝ անցնելով 30,000-ի սահմանագիծը: Այս մասին Բյուլենթ Էջևիթի անվան համալսարանում հայտարարել է Զոնգուլդակի հանրապետական դատախազ Վելի Սանը:
Վերջինիս ներկայացրած տվյալների համաձայն, 2002-2011 թվականներին Թուրքիայում 400 տոկոսով ավելացել է սեռական բնույթի հարձակումների մեջ մեղադրվողների թիվը: Խոսքը Թուրքիայի քրեական օրենսգրքի 102, 103, 104, 105 հոդվածներով մեղադրվածների մասին է: Եթե 2002 թվականին այդ ցուցանիշը կազմել է 8146, ապա 2011թվականին այն հասել է 32,988-ի:
Դատախազն ընդգծել է, որ սեռական հարձակումների թվով ամենաշատն «աչքի է ընկել» Սևծովյան շրջանի արևմտյան հատվածը:





































