Նոյեմբերի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը, որին մասնակցել են ԼՂՀ նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և ռուսաստանաբնակ շուրջ 40 հայ գործարարներ: Ճաշկերույթի ավարտին հավաքագրվել է 12 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլարի խոստում:
Հեռուստամարաթոնից հետո կհրապարակվի նվիրատուների և նվիրատվությունների ամբողջական ցանկը:
Հիշեցնենք, որ Հեռուստամարաթոն 2012-ի նվիրատվությունները կուղղվեն Հայաստանում և Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը: Գումարի 10 տոկոսն էլ կօգտագործվի սիրիահայության հրատապ խնդիրների լուծման նպատակով:










































