Գվատեմալայում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի, հայտնում է Associated Press գործակալությունը:
Ավելի վաղ Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինան հայտնել էր, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 52-ի: Աղետի գոտիներ են համարվում Սան Մարկոս, Կիչե, Կետսալտենանգո, Ուեուետենագո շրջանները:
Հարյուրավոր մարդիկ տուժել են, ավելի քան 3000-ը՝ տարհանվել, 22 մարդ համարվում է անհետ կորած:
Ներկայում Սան Մարկոս քաղաքում, որն ավելի շատ է վնասվել երկրաշարժից, աշխատում են ավելի քան 2000 փրկարարներ:
Հիշեցնենք, որ 7.4 մագնիտուդ հզորությամբ ստորերկրյա ցնցումները գրանցվել էին 41.6 կմ խորության վրա: Այս երկրաշարժն ամենահզորն էր վերջին 30 տարում:







































