Լոնդոնի «Չելսի»-ի բրազիլացի կիսապաշտպան Օսկարը, ով «կապտագույններ»-ի ակումբ է տեղափոխվել նախորդ ամռանը, գոհ է, որ իր նոր թիմը ձգտում է հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել:
««Չելսի»-ն Բրազիլիայի հավաքականն է, միայն կապույտ մարզահագուստով: Անչափ հաճելի է խաղալ այնպիսի մի թիմում, որն այդքան շատ գրոհներ է կազմակերպում: Ես բրազիլացի եմ, ուստի` ինձ դուր է գալիս նման խաղաոճը: Դա ինձ երջանկանցնում է:
Ինձ համար կարևոր է, որ «Չելսի»-ի խաղային հոգեբանությունը համընկնում է իմ անձնականի հետ: Խաղադաշտում արդեն լավ եմ համագործակցում Մատայի և Ազարի հետ, և այդ համագործակցությունը կատարելագործվում է օրեցօր»,- ասել է ֆուտբոլիստը:








































