Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում «Ատլետիկո»-ի նկատմամբ «Ռեալ»-ի տարած 4:1 հաշվով հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը դարձավ պատմության մեջ 3-րդ ֆուտբոլիստը, որը ավագի կարգավիճակում հաղթել է և՛ Չեմպիոնների լիգայում, և Աշխարհի առաջնությունում, և Եվրոպայի առաջնությունում:
2008 և 2012 թվականներին Կասիլյասը իր գլխավերևում պահեց Եվրոպայի առաջնության գավաթը, իսկ 2010 թվականին տիրացավ աշխարհի առաջնության գավաթին:
33-ամյա դարպասապահը 2000 և 2002 թվականներին «Ռեալ»-ի կազմում նույնպես դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, բայց այդ ժամանակ Կասիլյասը չէր կատարում ավագի պարտականությունները:
Նշենք, որ այս հաջողությանը հասել են նաև Ֆրանց Բեկենբաուերը և Դիդյե Դեշամը: Առաջինը «Բավարիա»-ի և Գերմանիայի հավաքականի հետ, իսկ երկրորդը «Մարսել»-ի և Ֆրանսիայի հավաքականի հետ:










































