Ադրբեջանը մտադիր է Հարավային Կորեայից գնել ժամանակակից զինամթերքի խոշոր խմբաքանակ՝ հաղորդում է haqqin.az-ը: Դեռ հայտնի չէ, թե ինչ տեսակի զինամթերք է պատրաստվում ձեռք բերել այդ երկիրը:
Հարավային Կորեան այս պահին Ասիա զենքի ամենախոշոր մատակարարողն է: Վերջերս Ֆիլիպիններում ստորագրվել էր 400 մլն դոլար արժողությամբ 12 FA-50 կործանիչների ձեռք բերման պայմանագիր Հարավային Կորեայից, որը մինչ այդ 2011-2013 թթ. զենք էր վաճառում Իրանին ու Ինդոնեզիային:
Հաղորդվում է, որ անցած տարի այդ երկիրը տարհանել է 600 մլն դոլար արժողությամբ զինամթերք, ինչը երկու անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ:











































