Հինգշաբթի օրը Դամասկոսի արվարձանում` Սիտ-Զեյնաբ թաղամասում, որտեղ շիաների մզկիթ կա, ականապատ ավտոմեքենա է պայթել: SANA տեղեկատվական գործակալության հաղորդմամաբ` պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել: Անվտանգության ուժերին հաջողվել է նույն թաղամասում ևս 2 ռումբի պայթյուն կանխել:
Մայրաքաղաքի Մայդան թաղամասում զինյալները ականանետներից կարկ են բացել քաղաքային զբոսայգու վրա: SANA-ի տեղեկություններով` սպանվել են մի կին և 10-ամյա երեխա, ևս երկու մարդ ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեխափոխվել: Ահաբեկչությունը կազմակերպված է եղել քաղաքի այն հատվածում, որտեղ ապրում են կառավարության կողմնակիցները:
Հալեպի Մարջա հրապարակում հավաքված ցուցարարաները պահանջել են զինված խմբավորումների` քաղաքից հեռացումը և սիրիական բանակին կոչ են արել օգնության գալ իրենց: Գործակալության փոխանցմամբ` ի պատասխան` զինյալները կրակ են բացել ցուցարարաների ուղղությամբ: Սպանվածներ և վիրավորներ կան: Տուժածների մասին ստույգ տեղեկություններ առայժմ չկան:









































