Մեծ Բրիտանիայի բնակչության գրեթե կեսը հանդես է եկել ԵՄ-ից դուրս գալու օգտին՝ այն դեպքում, երբ այդ գաղափարի դեմ հանդես է եկել բնակչության մեկ երրորդը։ Այս տվյալները ստացվել են YouGov ընկերության անցկացրած սոցհարցումների արդյունքում։
Հարցման տվյալներով՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը հանրաքվեի դնելու դեպքում բնակչության 49 %-ը կողմ կքվեարկեր, իսկ 28 %-ը՝ դեմ, 17 %-ն էլ դեռ չի կողմնորոշվել: Մնացած հարցվածները հայտնել են, որ չեն մասնակցի քվեարկությանը:











































