Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով`Ուկրաինայի նորընտիր նախագահը կարող է լինել անցումային գործող անձ կամ հակառակը՝ առավելագույնս կենտրոնացնել իշխանական լիազորությունները: Այս մասին գրում է BBC-ն:
Պուտինի խոսքով՝ այս սցենարներից ցանկացածի դեպքում Ուկրաինային սպառնում է քաղաքական սրված իրավիճակ:
Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել Ուկրաինայի նոր ղեկավարության հետ՝ չնայած Վիկտոր Յանուկովիչին իշխանությունից հեռացնելը, Մոսկվայի կարծիքով, իրականացվել է Ուկրաինայի Սահմանադրությանը ոչ համապատասխան:
«Մենք կհարգենք ուկրաինացի ժողովրդի ընտրությունը և կաշխատենք իշխանության ձևավորված մարմինների հետ»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը:








































