Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը երազում է մասնակցել աշխարհի 2014 թվականի առաջնության խաղերին և վստահ է, որ գերազանց մարզավիճակում է: Սակայն Ռոյսի կարծիքով` վերջնական որոշում պետք է կայացնի թիմի գլխավոր մարզիչը:
«Թե´ ես, թե´ Մարիո Գյոտցեն, հիանալի ենք հանդես գալիս խաղադաշտի կենտրոնում: Կարևոր չէ կոնկրետ որ գծում: Անգամ ավելի լավ է, որ մենք կարող ենք հանդես գալ ցանկացած գծում: Հուսով եմ, որ կմասնակցեմ աշխարհի առաջնությանը: Անշու´շտ, դա հատուկ մրցաշար է:
Եվրոպայի առաջնությունից հետո ես մեծ առաջընթաց եմ գրանցել որպես խաղացող: Այժմ հիանալի եմ խաղում: Գերազանց մարզավիճակում եմ, բայց, իհարկե, վերջնական որոշումը կկայացնի մարզիչը»,- Bild-ը մեջբերում է Ռոյսի խոսքերը:








































