Շաբաթ օրը Էգեյան ծովում տեղի է ունեցել երկրաշարժ՝ հաղորդում է թուրքական Milliyet թերթը։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6,5։
Համաձայն տեղեկությունների՝ երկրաշարժն զգացվել է բազմաթիվ շրջաններում։ Երկրաշարժից հետո մարդիկ դուրս են վազել իրենց տներից։ Ոմանք տուժել են՝ թռչելով լուսամուտներից։
Ներկայում տուժածների թիվը հասել է 266-ի։ Պաշտոնական տվյալներով՝ զոհեր չկան։