AS-ը հայտնում է, որ ավելի քան 70 հազար երկրպագուներ Լիսաբոն են ժամանել, որտեղ այսօր Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի շրջանակներում դիմակայություն են անցկացնելու «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն:
Մադրիդյան թիմերը կմրցակցեն «Էշտադիու դա Լուշ» մարզադաշտում, որը տեղավորում է 65 376 հանդիսատես:
Ընդ որում, գումարային հաշվարկով ակումբները շուրջ 34 000 տոմս են ստացել: Պորտուգալիայում հատուկ ֆան-գոտիներ են բացվել երկու թիմերի երկրպագուների համար:


















































