ATP-ի՝ Լոնդոնի Ամփոփիչ մրցաշարի երկրորդ տուրում չեխ թենիսիստ Թոմաշ Բերդիխը հանդիպեց ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգային:
Բերդիխը երեք սեթերի արդյունքում առավելության հասավ 7:5, 3:6, 6:1 հաշվով:
Երկու խաղից հետո Բերդիխն իր ակտիվում ունի մեկ հաղթանակ, որով երկրորդ տեղն է կիսում բրիտանացի Էնդի Մարեյի հետ: Ինչ վերաբերում է Ցոնգային, ապա նա A խմբում երկու խաղում էլ պարտություն է կրել՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը:






































