Մադրիդի «Ռեալ»-ի ու Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն ապաքինվել է վնասվածքից ու միացել ընդհանուր խմբին: Ակնկալվում է, որ ֆուտբոլիստը կընդգրկվի Իսպանիայի Լա Լիգայի 11-րդ տուրի շրջանակներում կայանալիք՝ «Լևանտե»-ի դեմ խաղի հայտացուցակում:
Հատկանշական է, որ Կոենտրաուն վնասվածք էր ստացել հոկտեմբերի 12-ին՝ Պորտուգալիա – Ռուսաստան հանդիպմանը:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին մասնակցել է միայն մեկ հանդիպման:







































