Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի` «Ռեալ»-«Ատլետիկո» խաղից առաջ Goal. com-ը հետաքրքիր փաստեր է ներկայացրել թիմերում ընդգրկված ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների մասին:
«Արքայական ակումբ»-ի կազմի գումարային տրանսֆերային արժեքը 521.9 մլն եվրո է կազմում: Այն 6 անգամ ավելի թանկ արժե, քան «Ատլետիկո»-ի կազմի տրանսֆերային արժեքը:
«Ռեալ»-ի երկու` ամենաթանկարժեք տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի իրավունքներն ավելի թանկ արժեն, քան «Ատըլետիկո»-ի ամբողջ կազմը: Խոսք է գնում Քրիշտիանու Ռոնալդուի մասին, ով 2009 թվականին 94 մլն եվրոյի դիմաց «Ռեալ» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից և Գարեթ Բեյլի մասին, ում տրանսֆերի դիմաց նախորդ ամռանը «Ռեալ»-ը 100 մլն եվրո վճարեց «Տոտենհեմ»-ին: Իսկ «Ատլետիկո»-ի կազմի բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերների գումարային արժեքը կազմում է ընդամենը 79.05 մլն եվրո: Նրանց ամենաթանկարժեք ձեռքբերումներն են Արդա Թուրանը և Ռաուլ Գարսիան, ում տրանսֆերների արժեքը շուրջ 13 մլն եվրո են կազմել:
Ֆելիպե Լուիսի իրավունքների դիմաց «Ատլետիկո»-ն 10 մլն եվրո է վճարել: Դիեգո Կոստան «Ատլետիկո» է տեղափոխվել 2.5 մլն եվրոյի դիմաց, Դավիդ Վիլյան` 5.1 մլն-ի:









































