«Ֆլումինենս»-ի 18-ամյա եզրային պաշտպան Ուոլեսը, ըստ երևույթին, շուտով կդառնա «Չելսի»-ի ֆուտբոլիստ:
Տեղափոխությունը տեղի կունենա հաջորդ ամռանը: Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալը: Ըստ գործակալի՝ ակումբների միջև համաձայնագիրը կնքվել է դեռ վաղուց, պարզապես թիմերն այդ մասին պաշտոնապես չեն հայտարարել:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Ուոլեսի տրանսֆերի դիմաց «Չելսի»-ն 5,5 միլիոն եվրո է վճարել:







































