Բրիտանիայում ուռուցքաբան Յան Պատերսոնի անվան շուրջ սկանդալ է հասունանում։ Նա մեղադրվում է մի քանի հարյուր կանանց սխալմամբ կրծքի քաղցկեղ ախտորոշելու և վիրահատելու մեջ։
Վիրաբույժը, ով հետաքննության անցկացման հետևանքով զրկվել է լիցենզիայից, վիրահատել է առնվազն 450 միանգամայն առողջ կանանց։ Այս մասին տեղեկացնում է lifenews-ը:
Բժշկի նախկին 100 հիվանդներ արդեն բողոք են ներկայացրել՝ բժշկից պահանջելով փոխհատուցում։ Ոստիկանությունը հաստատել է, որ գործ է հարուցվել, սակայն հայտնել է, որ նախկին վիրաբույժը կալանավորված չէ: Պատերսոնը համագործակցում է իշխանությունների հետ, որոնք փորձում են բացահայտել նրա արարքի շարժառիթները:
Բժիշկը 1994-ից կենտրոնական Անգլիայի մի քանի հիվանդանոցների աշխատակից է:








































