ԱՄՆ-ի խոշորագույն բանկերից մեկը՝ Morgan Stanley-ը, ծրագրում է վաճառել մասնավոր կապիտալի ղեկավարման իր հնդկական ստորաբաժանումը:
Վաճառքի կանխատեսվող գինը 1 մլրդ դոլար է` հաղորդում է Reuters գործակալությունը:
Ստորաբաժանման վաճառքը տեղի կունենա բանկի՝ մասնավոր կապիտալի շուկայի ծառայություններից հեռանալու շրջանակում: Բացի այդ՝ Հնդկաստանը բավական դժվար աշխատաշուկա է այդ ոլորտում:
Դա կապված է ոչ միայն կոշտ մրցակցության, այլև պետական կարգավորման, ինչպես նաև հարուստ քաղաքացիների մի մասի՝ հարկեր չվճարելու նպատակով իրենց խնայողությունները թաքցնելու փորձերով:
Նման ռազմավարությունը կապված է բանկի պարտքերի բարձր մակարդակով: Երրորդ եռամսյակի տվյալով՝ Morgan Stanley-ն գրանցել է 1 մլրդի զուտ վնաս, թեև անցած տարի աշխատել էր 2 մլրդ զուտ շահույթ:









































