Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ելույթ ունենալով Ինդոնեզիայի Բալի կղզում ընթացող 5-րդ Ժողովրդավարական ֆորումում, կոշտ քննադատության է ենթարկել Արևմուտքի երկրներին.
«ԱՄՆ-ի ու Եվրոպայի ընտրությունները վերածվեցին կապիտալիստների միջև մարտադաշտի: Ժամանակակից աշխարհակարգում ստրկությունը, գաղութատիրությունը և շահագործումը կանգնած են մարդկության առջև և ստանում են նոր ձևեր: Արևմուտքը ժողովրդավարությունը հասկանում է որպես փոքրամասնության կողմից մեծամասնության ղեկավարում: Այսօր բոլորը խոսում են գոյություն ունեցող աշխարհակարգի փոփոխման անհրաժեշտության մասին: Իրանի ժողովուրդը նույնպես ձգտում է դրան»:







































