Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Պետական գրասենյակում անցկացրել է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հանձնաժողովի նոր կազմով առաջին նիստը: Նիստի ժամանակ քննարկվել է ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում միջոցառումների տարեկան պլանը, ինչպես նաև Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի նախապատրաստման հարցը:
Կառավարական գերատեսչությունների աշխատանքների կոորդինացումը հանձնարարվել է եվրաինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին: Վերջինս ընդգծել է, որ Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի պետ Գիորգի Կալանդաձեի ձերբակալումը խնդիրներ չի առաջացնի ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում: