Նոր Զելանդիայում ֆրանսիական երիտասարդ բուլդոկների զույգը, որոնք տանը մենակ են մնացել, կերել են իրենց տիրոջ համար նշանակված դեղերն ու ակտիվացրել «ահազանգի կոճակն» ու բժիշկներին կանչել իրենց մոտ: Դեպքի մասին հայտնում է North Harbour News-ը:
Բժիշկների խոսքով՝ հիվանդներից մեկի մոտի ազդանշանային համակարգը 12 անգամ զանգել է: Երբ նրանք գնացել են կանչի վայր, դուռը ոչ ոք չի բացել: Բժիշկները պատուհաններն են թակել, բայց էլի անօգուտ: Հետո կոտրել են տան դուռը:
Տանը բժիշկները գտել են վարֆարին (տրոմբի դեմ դեղամիջոց) կերած շներին: Շուտով շների տերերը՝ Ստելլան և Ստյուրատը, տուն են եկել ու շներին տարել անասնաբույժի:
Անասնաբույժ Մեթ Գամբերլի խոսքով՝ հիմա կենդանիները լիովին առողջ են: Նրա ասելով՝ այս դեպքի պատճառը շների տարիքն է. կենդանիները 5 ամսական են, իսկ այդ տարիքում նրանք առանձնապես հետաքրքրասեր են:









































