Բազմաթիվ առաջատար սմարթֆոններում կիրառվում է NFC տեխնոլոգիան, որը թույլ է տալիս սարքին դիպչելու դեպքում ինֆորմացիայով փոխանակվել այլ գաջեթների հետ: Apple-ի արտադրանքներին դա չի վերաբերում: Ընկերությունում կարծում են, որ վաղ է NFC ներդնելը: Շնորհիվ շարժական FloJack մոդուլի՝ դա այլևս խնդիր չէ: Այս մասին հայտնում է Gizmag-ը:
Նոր աքսեսուարի նախագիծը սոցիալական ներդրումների Kickstarter կայքի միջոցով արտադրության թողարկման համար անհրաժեշտ գումար է հավաքում: Մոդուլը միանում է iPhone-ների ու iPad-ների ականջակալի բնիկին: Նախագիծը իրականացնում է սարքերի բարելավման գծով մասնագիտացած Flomio ընկերությունը, որն ընդամենը 4 աշխատակից ունի:









































