Հայտնի դերասան Ուիլ Սմիթը պետք է հաշիվ տա, թե որքանով է ինքը լավ դաստիարակում իր երեխաներին: Իսկ այդ ամենը՝ իր 13-ամյա դստեր պատճառով: Այս մասին հայտնում է storystar.ru-ն:
ԱՄՆ երեխաների ու ընտանիքի հարցերով դեպարտամենտի ուշադրությունն է գրավել դերասանի աղջկա ինտիմ լուսանկարը: Դեռատի Ուիլլոուն լուսանկարում 20-ամյա դեռահասի հետ է:
Այնպես որ՝ Ուիլ Սմիթի համար սեքսուալ սկանդալի հեղինակը նրա սեփական աղջիկն է:
Ներկայում համապատասխան դեպարտամենտը հետաքննություն է անցկացնում Ուիլ Սմիթի ու նրա կնոջ՝ Ջադա Պինկետ-Սմիթի նկատմամբ: Մասնավորապես, իշխանությունները պետք է ստուգեն՝ արդյոք բարեխի՞ղճ է զույգը կատարում իր ծնողական պարտականությունները:
Հետաքննությունն սկսվել է դեռ անցած շաբաթ: Ամուսինները պատրաստ են համագործակցել իշխանությունների հետ: Դեպարտամենտը աշխատում է ոչ միայն ծնողների, այլև անձամբ Ուիլլոուի հետ:









































