Այսօր դատարանում Միխայիլ Խոդորկովսկին հանդես է եկել վերջին խոսքով: Խամովնիչեսկի դատարանում այսօր ավարտվեց խոդորկովսկու եւ Լեբեդեւի երկրորդ դատավարության բանավեճերի փուլը: Վճիռը նախատեսված է ներկայացնել դեկտեմբերի 15-ին:
Իսկ այսօր Խոդորկովսկին հայտարարել է, որ չի վախենում բանտում մնալ մինչեւ մահ: «Ես, ոնց որ բոլորը, չեմ ցանկանում ապրել բանտում, բայց եւ չեմ էլ ցանկանում մեռնել: Բայց եթե պետք լինի, ես պատրաստ եմ. իմ հավատը կյանքից թանկ է», ասել է նա:
Խոդորկովսկին նաեւ ասել է, որ իր դեմ հարուցված գործը շինծու է եւ դատարանի վրա ճնշում է գործադրվում: «Կան մարդիկ, ովքեր ցանկանում են մեզ ընդմիշտ պահել բանտում եւ դա չեն էլ թաքցնում»,-ասել է Խոդորկովսկին: