Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ցանկանում է աշխարհի առաջնության եզրափակչում պայքարել Արգենտինայի հավաքականի դեմ:
«Կփորձեմ լավագույն խաղս ցուցադրել Մունդիալում: Նույն ծրագրերն ունի նաև Մեսսին: Ցանկանում եմ աշխարհի առաջնության եզրափակչում հանդիպել Արգենտինայի ընտրանուն: Այդ մասին Մեսսիին ասել եմ «Կամպ Նոու»-ի հանդերձարանում:
Միշտ ասել եմ, որ հենց Բրազիլիան պետք է հաղթի, եթե եզրափակչում կայանա Բրազիլիա – Արգենտինա մրցավեճը:
Բայց Լեոն իր թիմի մասին ասում է նույնը: Բախտս բերել է, որ Մեսսիի պես ֆուտբոլիստի թիմակիցն եմ»,- հայտարարել է Նեյմարը:










































