Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հրաժարվել է գլխավորել «Մալագա»-ն: Այս մասին գրում է Marca-ն:
Իսպանական ակումբի մարզական տնօրենն ու Մարտինոյի հայրենակիցը՝ Մարիո Ուսիլյոսը, մի քանի անգամ խոսել է նրա հետ, բայց մասնագետի որոշումը չի փոխվել:
Նա նույնիսկ մեկնել է Արգենտինա ու մասնագետին ներկայացրել ակումբի մարզական նախագծերը:
Հիշեցնենք, որ Մարտինոն հեռացվել է «Բարսելոնա»-ից՝ անբավարար արդյունքների պատճառով: Կատալոնական ակումբը գլխավորել է Լուիս Էնրիկեն:










































