ԵԽԽՎ բյուրոն որոշում է ընդունել չեղյալ հայտարարել Ադրբեջանում 2 տարվա ընթացքում ԵԽԽՎ կոմիտեների ենթադրյալ նիստերի անցկացումը, հայտնում է contact.az-ը: Այս որոշումը, որն ուժի մեջ կմտնի 2014 թվականի հունիսի 1-ին, ընդունվել է Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ փոխնախագահ, ֆրանսիացի պատգամավոր Ռենե Ռուկեին Բաքվում Բյուրոյի և ԵԽԽՎ Մշտական կոմիտեի նիստերին մասնակցելու համար արդեն տրամադրված վիզայի հետկանչման կապակցությամբ:
ԵԽԽՎ Բյուրոն համարել է, որ փոխնախագահին վիզա տրամադրելուց հրաժարվելը ԵԽԽՎ և Փարիզյան արձանագրության անդամների արտոնությունների և ազատ տեղաշարժման անձեռնմխելիության մասին Ընդհանուր համաձայնության խախտում է:
Սահմանափակումը չի վերաբերի ԵԽԽՎ ընտրությունների մոնիթորինգի հարցերով առաքելություններին:
Դրա հետ մեկտեղ, ԵԽԽՎ-ն պատրաստ է չեղյալ հայտարարել այս որոշումը, եթե ապահովվի ասամբլեայի անդամների տեղաշարժման ազատությունը:
Հիշեցնենք՝ Ռուկեին վիզա տրամադրելուց հրաժարվելն Ադրբեջանը պատճառաբանում է նրանով, որ ԵԽԽՎ փոխնախագահը Լեռնային Ղարաբաղ է այցելել առանց պաշտոնական Բաքվի թույլտվության: