«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ ակումբը չի նախատեսում հրաժարվել հարձակվող Էմանուել Ադեբայորի ծառայություններից:
«Ադեբայորի իրավունքները վաճառելու կամ վարձակալությամբ որևէ այլ ակումբի տրամադրելու մտադրություն չունենք: Ցավոք, նա վնասվածքներ ունի և մրցաշրջանը հաջող չի անցկացնում: Սակայն մենք լիովին վստահում ենք Ադեբայորին: Էմանուելն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- հայտնել է մասնագետը:
Նշենք, որ Էմանուել Ադեբայորի ծառայություններով են հետաքրքրված իսպանական մի քանի ակումբներ:








































