Հոլանդիայի Նեյմեգեն քաղաքի (Գելդերլանդ նահանգ) էլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել: Հարակից շինություններից իրականացվում է տարհանում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Չհաստատված տվյալներով՝ շինությունում շուրջ 7 մարդ է գտնվել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Հայտնի է, որ էլեկտրակայանի տանիքից գոլորշու և ծխի ամպեր են բարձրանում: Շենքը զգալիորեն վնասվել է:
Տեղի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել տանից դուրս չգալ:










































