Վերջերս Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խամաճիկ էր անվանել թիմի հարձակվող Սամուել Էտո՛Օ-ին՝ նկատի ունենալով, որ կամերունցին արդեն բավական տարեց ֆուտբոլիստ է:
Ի պատաախան Մոուրինյոյին՝ Էտո՛Օ-ն նշել էր. «Կարևոր չէ, թե ինչ է ասում խամաճիկը: Ես 33 տարեկան եմ, բայց խաղում եմ երիտասարդի պես»:
Այս լեզվակռիվը չի վրիպել Goal.com-ի հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի աչքից: Իր նոր աշխատանքում Մոմանին պատկերել է խամաճիկի կարգավիճակում գտնվող Մոուրինյոյին և ծերուկ Էտո՛Օ-ին մենամարտելիս:








































