Դերասանուհի Միլա Կունիսը առաջին անգամ հանդես է գալու որպես պրոդյուսեր,- հաղորդում է Inside TV-ը:
Կունիսի առաջին պրոդյուսերական նախագիծը կդառնա Meridian Hills հեռուստասերիալը: Այդ սերիալում իրադարձությունները զարգանալու են ԱՄՆ-ի միջին Արևմուտքում 1970 թ. կանանց հավասար իրավունքներ տալուց հետո: Գլխավոր հերոսը վերջերս ամուսնացած երիտասարդ կին է:
Հենց Կունիսն էլ նկարահանվելու է Meridian Hills սերիալում: Թե այլ ովքեր են նկարահանվելու սերիալում՝ դեռ հայտնի չէ: Հայտնի չէ նաև պրեմիերայի ժամկետը: Սակայն արդեն հայտնի է, որ սերիալը ցուցադրվելու է CW հեռուստաալիքով:










































