Թուրինի «Յուվենթուս»-ը պայմանագիր ստորագրելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ:
Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, կողմերը համաձայնության են եկել աշխատանքային համաձայնագրի պայմանների շուրջ: Այժմ իտալական ակումբը պետք է բանակցություններ վարի դորտմունդցիների հետ` ֆուտբոլիստի տեղափոխության փոխհատուցման գումարի չափի շուրջ: Ամենայն հավանականությամբ, գործարքի մեջ կներառվի հարձակվող Չիրո Իմոբիլեն, ում ծառայություններով հետաքրքրվում է «Բորուսիա»-ն:
Հիշեցնենք, որ իտալացի ֆուտբոլիստը 2013/14թթ մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Տորինո»-ում, բայց նրա տրանսֆերային իրավունքների մի մասը պատկանում է «Յուվենթուս»-ին:







































