Tuesday, 14 05 2024
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից

Խաղադրույք՝ միայն Հայաստանից

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի միջնորդները և անուղղակի միջնորդավորությամբ հանդես եկող կառույցները ստատուս-քվոյի փոփոխության, կամ այսպես ասած կարգավորման հիմնական մոտիվ են հռչակում այն, որ տարածաշրջանը պետք է խաղաղության մեջ ապրի և զարգանա:

Հազիվ թե որևէ մեկը վիճարկի այդ գաղափարը: Ընդհանրապես, հարավկովկասյան ինտեգրացիայի և միասնական տան գաղափարն իսկապես գայթակղիչ է և դժվար է դրա դեմ արտահայտվել: Ամբողջ հարցն այն է, թե ինչքանով է այդ գաղափարն իրատեսական անգամ Ղարաբաղի հակամարտության այսպես ասած կարգավորումից հետո: Այստեղ արդեն ակնհայտ է, որ մենք ընկնում ենք տեսականության, այլ կերպ ասած, հեքիաթի գիրկը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, թեկուզ այն պատկերացմամբ, ինչ նկատի ունեն այդ ուղղակի կամ անուղղակի միջնորդները, ամենևին չի խոստանում հարավկովկասյան ինտեգրացիայի կանաչ ճանապարհ: Եվ դա գիտակցելու համար բավական է ընդամենը թռուցիկ հայացք նետել այն գործընթացների վրա, որ տեղի են ունենում Կովկասում և դրան հարակից տարածաշրջաններում: Իրականում աշխարհաքաղաքական պայքարը այդ հատվածում էլ ավելի է սրվել և ռեսուրսների համաշխարհային սղության պայմաններում ուղղակի անմտություն կլինի կարծել, որ եթե Հայաստանը հրաժարվի իր համար կարևորագույն ռեսուրսային պոտենցիալ ներկայացնող տարածքներից, դա կբացի տարածաշրջանային ինտեգրացիայի դուռը:

Այդպես մտածելու համար պետք է լիարժեք պատկերացում ունենալ ասենք թուրքական քաղաքական էլիտայի մտադրությունների և սցենարների, իրանական էլիտայի մտադրությունների և սցենարների, ադրբեջանական էլիտայի մտադրությունների և սցենարների, վրացական էլիտայի մտադրությունների և սցենարների մասին: Ինչպես են այդ երկրների իշխանությունները դե ֆակտո պատկերացնում տարածաշրջանային զարգացումներն ապագայում, ինչ իրական մտադրություններ և ծրագրեր ունեն նրանք հրապարակային հայտարարություններից դուրս: Էլ չասած այն մասին, թե ինչպիսին են ռուսական, ամերիկյան և եվրոպական էլիտաների մտադրությունները, եվրոպական էլիտան էլ բաժանած տարբեր ազդեցիկ տերությունների:

Ահա այդ պայմաններում տարածաշրջանային ինտեգրացիայի շեշտը դնել ղարաբաղյան խնդրի լուծման վրա, երբ հայտնի չեն տարբեր խաղացողների իրական մտադրությունները, և առավել ևս նկատելի են իրական աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ հավակնությունները, նշանակում է Հայաստանի ազգային անվտանգությունը դնել կովկասյան խաղասեղանին այն դեպքում, երբ ուրիշ որևէ մեկը համարժեք խաղադրույք չի կատարում: Կարծում ենք, որ սա իսկապես վտանգավոր մոտեցում է և Հայաստանն այս մասին պետք է հանդես գա հնարավորին բաց ու հրապարակային դիտարկումներով, որպեսզի չստացի, թե բոլորը ինտեգրացիայի նվիրյալ են, իսկ Հայաստանը՝ ոչ: Թեև Հայաստանի իշխանությունը հակառակն է անում՝ հանդես է գալիս հենց որպես նվիրյալ, համենայն դեպս բանավորչ համաձայնություն տալով Հայաստանի անվտանգությունը խաղադրույք դարձնելու նախաձեռնություններին ու տրամադրություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում